|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիան այս տարվա օգոստոսին ավելացրել է բնական գազի ներմուծումը 24,3 տոկոսով՝ մինչև 4 մլրդ 170 մլն խմ։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK):
Միաժամանակ, խողովակաշարերով երկիր է մատակարարվել մոտ 3 մլրդ 526 մլն խմ կապույտ վառելիք, 644 մլն խմ՝ հեղուկ բնական գազի (LNG) տեսքով՝ լցանավերով։
Հաշվետու ժամանակահատվածում գազատարներով բնական գազի ներկրումը Թուրքիա աճել է 27,6 տոկոսով, իսկ LNG տանկերով մատակարարումները՝ 8,9 տոկոսով։
Օգոստոսին Թուրքիան Ռուսաստանից գնել է բնական գազի ամենամեծ ծավալները՝ 2 մլրդ 80 մլն խմ։ Դրան հաջորդում է Իրանը` 898,2 մլն խմ, իսկ Ադրբեջանը` 547 մլն խմ:
Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից և Իրանից ներմուծումն աճել է, համապատասխանաբար, 51,9 տոկոսով և 121 տոկոսով, իսկ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալը նվազել է 44,5 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում բնական գազի սպառումն աճել է 42,4 տոկոսով՝ մինչև 4 մլրդ 366 մլն խմ։