Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր որոշեց հիմնադրել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ: Այս կազմակերպության հիմնումը, ինչպես ներկայացնելու ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, արտահանման քաղաքականությանն ուղղված քաղաքականության ենթակառուցվածքային կարեւորագույն օղակներից մեկն է լինելու:
«Այսօր մենք նաեւ Համաշխարհային բանկի հետ ենք բանակցություններ վարում, որպեսզի հաջողությամբ այս նախագիծն իրագործենք արդեն 2014 թվականից»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:
Այսպիսով' Կառավարության ընդունած նախագծով սահմանվեց ընկերության ընդհանուր կապիտալը' 1 միլիարդ 950 միլիոն դրամ, որից կանոնադրական կապիտալը' 1 միլիարդ 500 միլիոն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը' 10 000 դրամ անվանական արժեքով, եւ ընկերության գլխավոր պահուստ' 450 միլիոն դրամ:
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը` ձայների հավասար իրավունքով, վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին' լիազոր մարմնին:
Կառավարությունը լիազոր մարմնին լիազորեց հիմնադրի անունից հաստատել ընկերության կանոնադրությունը:
Լիազոր մարմնին ու ՀՀ նախագահի աշխատակազմին լիազորվեց հիմնադրի անունից ձևավորելու ընկերության Խորհուրդը եւ դրանում կատարելու փոփոխություններ ու նշանակելու գործադիր մարմնի ղեկավարին եւ դրա անդամներին: Լիազոր մարմինը ստացավ նաեւ հիմնադրի անունից ընկերության հիմնադրի եւ հետագայում նաև Ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները իրականացնելու լիազորություններ: