կարևոր
3778 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 17:35
Աշխարհ

Թուրքիա. ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել ծնում է Էրդողանի կողմնակիցների դժգոհությունը

Թուրքիա. ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել ծնում է Էրդողանի կողմնակիցների դժգոհությունը

Գազայում շարունակվող արյունահեղության ֆոնին Թուրքիայի իսլամիստական կառավարույթանն ուղղված կոչերն ավելի բարձր են հնչում, քան արդեն իսկ ընդունված պատժամիջոցներն Իսրայելի դեմ։ Հատկապես կարեւորվում է Ադրբեջանից Վրաստանով անցնող խողովակաշարով դեպի Իսրայել ադրբեջանական նավթի շարունակական արտահանումը դադարեցնելու պահանջը, որը հասնում է Միջերկրական ծովի ափին գտնվող Ջեյհան քաղաքի բեռնման տերմինալներին, գրում է Al Monitor-ը Azerbaijan’s oil sales to Israel squeeze Turkey’s Erdogan amid Gaza conflict - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հակաիսրայելական տրամադրված քաղաքացիները, որոնք կազմակերպվել էին Direniş Çadırı (դիմադրության վրան) եւ Filistin Için Bin Genç (հազարավոր երիտասարդներ Պաղեստինի համար) ոչ ֆորմալ խմբերում, իրենց զայրույթն էին հայտնում Ադրբեջանին Իսրայելի ռազմական մեքենան «սնուցելու» համար՝ պատուհանների վրա կրմիր ներկ ցողելով եւ փորձելով կոտրել Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության Ստամբուլի կենտրոնակայանի դռները: Նրանց գործողությունները աճող դիլեմա են ներկայացնում Էրդողանի կառավարույաթն համար՝ փոխկապակցելով  ռազմավարական կապերն առանցքային թյուրքական դաշնակցի հետ Իսրայել էներգակիրների արտահանման հետեւանքով առաջացած ներքին հետեւանքների հետ: Մինչեւ վերջերս Անկարայի դիրքորոշումը միանգամայն կարելի էր բնութագրել «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասի» բանաձեւուոմով։ Այնուամենայնիվ, մայիսի 31-ին մոտ 13 ցուցարարների ստիպված են եղել բերման ենթարկել, ինչն էլ ավելի է մեծացրել զայրույթը դեպի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հասցեին: Վերջին տեղական ընտրությունների ընթացքում իշխող կուսակցույթան անմխիթար արդյունքների պատճառներից մեկը նրա ընտրազանգվածի դժգոհությունն էր Գազայի հակամարտության առաջին օրերին Իսրայելի հարձակմանը հստակ արձագանքելու կառավարության անկարողության կապակցությամբ, որը լայնորեն կիսում են նաեւ պաղեստինցիները:

Փորձելով դադարեցնել հետագա անցումը ոչ մեծ իսլամիստական  Yeniden Refah (նոր բարեկեցություն) կուսակցութայնը, որը կոչ է անում խզել բոլոր կապերն Իսրայելի հետ եւ (ըստ սոցհարցումների տվյալների) գրեթե եռապատկել է իր ժողովրդականությունը, ապրիլին կառավարությունը սահմանփակել է Իսրայելին ապրանքների վաճառքը 54 կետով, իսկ մայիսին ընդհանրապես դադարեցրել է առեւտրային կապերը «Սիոնիստական ռեժիմի» հետ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական եւ ղազախական նավթն անխափան հոսում է՝ բավարարելով, ըստ առկա գնահատականների, Իսրայելի կարիքների մինչեւ 40%-ը։ Կարո՞ղ է Թուրքիան դադարեցնել վաճառքը: Տեսականորեն դա կարող է, բայց շատ բարձր գնով։ «Դա հնարավոր չէ քաղաքական կամ պայմանագրային տեսանկյունից», - ասում է Նամիկ Թանը, ընդդիմադիր պատգամավոր, Վաշինգտոնում եւ Թել Ավիվում Թուրքիայի նախկին դեսպանը: Նման կարծիքի է նաեւ պաշտոնաթող թուրք դիվանագետ եւ Լոնդոնում գրանցված Bosphorus Energy Club-ի նախագահ Մեհմեդ Օգութուչուն. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի փակումը ոչ միայն կվնասի մեր առեւտրյին շահերին, այլեւ կխաթարի Ադրբեջանի հետ հարաբերությունները»:

2000 թ-ի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կառավարության, SOCAR-ի եւ 7 նավթային ընկերությունների, այդ թվում՝ British Petroleum-ի եւ թուրքական պետական նավթային ընկերության՝ Turkish Petroleum-ի միջեւ ստորագրված համաձայնագրի 5-րդ հոդվածը արգելում է պայմանավորվող կողմերից որեւէ մեկին «խոչընդոտել նավթի տարանցման ազատությանն» այն տարածքներով, որոնցով անցնում է խողովակաշարը, դատական վարույթների վտանգի տակ: Ըստ այդմ, եթե Թուրքիան խախտի համաձյնագիրը, Ադրբեջանը կարող էր նրա դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան, մոտավորապես նույն սխեմայով, ինչպես դա արեց Իրաքը այն բանի համար, որ Թուրքիան թույլ տվեց Իրաքի քրդերին վաճառել իրենց նավթը հատուկ կառուցված խողովակաշրի միջոցով, որը նույնպես գնում է Ջեյհան, եւ որի մեծ մասը գնում է նույն Իսրայել: Այսպես շարունակվեց մինչեւ 2023ի մարտը, երբ Անկարայում պտտեցին այն բանից հետո, երբ Փարիզում տեղակայված միջազգային առեւտրի պալատը Բաղդադի հայցով տուգանեց նրան 1,5 միլիարդ դոլարով։

 

Ի դեպ, այդ սահմանափակումները չեն շփոթեցնում Yeniden Refah-ի պոպուլիստներին, որոնք պահանջում են նաեւ փակել Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քյուրեջիկ ռազմակայանը, որը ստեղծվել է 2012ին ՆԱՏՕ - ն որպես բալիստիկ հրթիռների հարձակումների մասին վաղ նախազգուշացման ռադար օգտագործելու համար (շատ թուրք քաղաքացիների կարծիքով՝ օբյեկտի իրական նպատակը Իսրայելին Իրանից պաշտպանելն է):

Նման կոչեր չեն լսվում Ադրբեջանում՝ մահմեդական մեծամսնություն ունեցող երկրում, թեեւ, ենթադրվում է, որ այն հիմնականում շիա է: Սովետական կառավարման տասնամյակները երկիրը վերածեցին վճռականորեն աշխարհիկ ընթացքի, եւ ժողովրդկան լայն զանգվածների շրջանում ցանկացած ցանկացած «պաղեստինամետ» տրամադրություն, նույնիսկ եթե այդպիսիք գոյություն ունեն, մնում են գաղտնի եւ բռնաճնշումների տակ: «Ես դեռ հրապարակային գրառումներ չեմ գտել այն մասին, որ Գազայի հատվածի վերաբերյալ որեւէ բողոք տեղի է ունեցել Ադրբեջանի հասարակական վայրերում։ Դա խոսում է այն մասին, որ ոչ մի հրապարակային բողոք տեղի չի ունեցել», – նշում է Կովկասի գծով Բաքվի վերլուծաբան Զաուր Շիրիեւը։ Միեւնույն ժամանակ, նա հիշեցնում է բողոքի ակցիաներն «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ, հանրային հավաքներով, որոնց ժամանակ մարդիկ գումար էին հավաքում Ուկրաինա ուղարկելու համար»: Գազայի նկատմամբ իներցիայի հավանական պատճառը Իսրայելի հանդեպ համակրանքն է։ Ադրբեջանի կառավարոթոյունը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձեւերին, որոնք հումանիտար հրադադարի կոչ են անում, սակայն երբեք բացահայտորեն չի դատապարտել Արեւմտյան Երուսաղեմի գործողությունները: Վերջերս Եգիպտոս կատարած այցի ընթացքում Ալիեւը բանավոր արտահայտվեց Պաղեստինի անկախության օգտին, բայց, ամենայն հավանականությամբ, խոսքն այնտեղ ընդունող կողմին զուտ քաղաքավարության տուրք տալու մասին էր։ Իսրայելամետ համակրանքները էլիտաներում արմատավորված են եւ անսասան, եւ դա հազիվ թե զարմանալի է.զենքի առատաձեռն մատակարարումների շնորհիվ Իսրայելը, Թուրքիայի հետ միասին, առանցքային դեր խաղաց 2020 թ-ի աշնանը Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի համար 44-օրյա պատերազմի հաջող ելքի գործում։

Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ իսրայելցի ռազմական խորհրդականները տեղակայված են Ադրբեջանում, եւ Իրանի մեղադրանքները, թե Բաքուն թույլ է տալիս Իսրայելին լրտեսել իր տարածքից, կարող են ճիշտ լինել: «Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական հարաբրություններ են պահպանում՝ հիմնված այն փաստի վրա, որ երկու կողմերն էլ միմյանց ապացուցել են, որ իրենք շատ հուսալի գործընկերներ են՝ Ադրբեջանը Իսրայելին նավթ մատակարարելու հարցում եւ Իսրայելը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում», – ասում է Իսրայելի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաուսը: Ի տարբերություն դժգոհների հայտարարությունների, նավթն իբր օգտագործվում է հիմնականում մասնավոր մեքենաները լիցքավորելու համար, այլ ոչ թե Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք ջնջում են Գազայի թաղամասերն ու բնակիչները։

Երկու երկրներն էլ Իրանում սպառնալիք են տեսնում, եւ «հետեւաբար, դա նաեւ նրանց ավելի է մոտեցնում», - ասել է Լինդենշտրաուսը Al-Monitor-ին: Ադրբեջանի կապրը Իսրայելի հետ ինչ-որ առումով արտացոլում են Թուրքիայի եւ հրեական պետության հարաբերությունները 1990-ականների կեսերին, երբ թուրքական բանակը դեռեւս գերիշխող տեղ էր զբաղեցնում երկրի ներքաղաքական կյանքում: Դա ոսկե դար էր Իսրայելի համար, որի ռազմական օդաչուներին թույլատրվեց մարզվել թուրքական երկնքում: Դաշինքը օգտակար էր նաեւ Թուրքիային՝ բարելավելով նրա իմիջը ԱՄՆ Կոնգրեսում եւ ցուցադրելով ուժ, ինչը հանգեցրեց 1998-ին քուրդ ապստամբների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտաքսմանը Սիրիայից (Նա գերեվարվեց մի քանի ամիս անց՝ 1999-ի փետրվարին, եւ այդ ժամանակվանից գտնվում է ճաղերի հետեւում): Ալիեւը փորձել է օգնել վերականգնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությւոնները, որոնք կտրուկ վատթարացել էին 2019ին Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումներից հետո: Սակայն ոչինչ չի կարող համեմատվել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հայտարարված բարեկամության հետ։ «Երկու պետություն, մեկ ժողովուրդ». այսպես են կողմերը սիրում նկարագրել ազգակցական կապի եւ պատմության վրա հիմնված կապերը: Էրդողանի կրտսեր փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը, ով իր ավագ եղբոր՝ Հալուկի հետ արտադրում է համաշխարհային բաղձալի բայրակթար անօդաչու թռչող սարքեր, Ալիեւի ամենամեծ աջակիցներից է: Socarը Թուրքիայի տնտեսության մեջ խոշորագույն ուղղակի օտարերկրյա ներդրողն է, իսկ Ադրբեջանից եկող նավթա - գազատարներն օգնել են Թուրքիային վերածվել Եվրասիայի եւ Եվրոպայի միջեւ խոշոր էներգետիկ միջանցքի: Անցած շաբաթ  Socarը  եւ թուրքական պետական BOTAS ընկերությունը չորս նոր հմաձայնագիր են ստորագրել Կասպից ծովի արեւմտյան եւ արեւելյան ափերից Թուրքիայի տարածքով գազ տեղափոխելու վերաբերյալ: Ադրբեջանի ազդեցությունն այնքան մեծ է, որ նրան հաջողվել է հաջողութամբ արգելափակել Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ նույնիսկ այն բանից հետո, երբ Երեւանը պաշտոնապես հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր հավակնություններից՝ 2023 թ-ի սեպտեմբերին իր հայ մեծամասնություն ունեցող բնակչության փաստացի վտարումից հետո։ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երեւանի հետ. բազմիցս նշվել է եւ Երեւանում, եւ Անկարայում, դա տեղի կունենա միայն Բաքվի համաձայնության դեպքում: Բացի այդ, կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետաքննության նախագծի լայնորեն փաստաթղթավորված հետաքննությունները ցույց են տալիս, թե որքանով են Էրդողանն ու նրա գործարար գործընկերներն անձամբ օգուտ քաղել Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններից: Այս ամենը Թուրքիայի համար դժվար, եթե ոչ անհնարին է դարձնում որեւէ կշտամբանք Բաքվին Իսրայելի հետ շարունակվող դաշինքի համար, ինչպես այս պահին, այնպես էլ հեռանկարում։ Մինչդեռ, սիոնիստներին քննադատող ԱԶԿ - ի նախկին պատգամավոր Աբդուրահման Քուրթի խոսքերով՝ Էրդողանի կրոնական դրդապտճառներով ընտրողները գնալով ավելի են ենթարկվում հակաադրբեջանական տրամադրություններին: «ճշմարիտ հավատացյալների մեջ հակակրանք կա, չնայած նրանք, ովքեր իրենց բարեպաշտությունը խառնում են թուրքական ազգայնականության հետ, կարող են դիմադրել նման զգացմունքներին»:

Ակնհայտ կերպով գրավելով փոփոխվող իրավիճակը՝ SOCAR - ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով այն պնդումները, թե նավթն ուղղակիորեն վաճառում է Իսրայելին՝ ասելով, որ չի վերահսկում, թե ուր է հասնում նավթը, քանի որ առեւտուրը կարգվորվում է առեւտրային ընկերությունների կողմից: Ստամբուլում եւ Բուրսայում նրա օբյեկտների վրա չորս անընդմեջ հարձակումները «սադրանքներ» էին եւ սպառնալիք էին ներկայացնում ընկերության աշխատկիցների համար, նշում են SOCAR-ում՝ հիշեցնելով Թուրքիայում ավելի քան 18 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումների եւ այնտեղ հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին: Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը՝ APA - ն, փորձում է անշնորհքաբար բարդել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ բողոքի ակցիաներ հրահրելով՝ նա փորձում է արատվորել Ադրբեջանի իմիջը Թուրքիայում: Socar-ի կողմից ֆինանսավորվող մասնավոր լրատվական կայան Haber Global-ը կարծում է` հարձակումներն ուղղված են եղել Էրդողանի եւ Ալիեւի միջեւ սերտ հարաբերությւնների խզմանը:

Ամեն դեպքում, որքան երկար ձգձգվի հակամարտությունը Գազայում, այնքան մեծ ներքին ճնշումների կենթարկվի Ակ-Սարայը՝ Իսրայելին էներգառեսուրսներով մատակարարելու հարցում Թուրքիայի շարունակական դերի պատճառով։ «Պատմությունը կդատի բոլորին ... ցեղասպանության համար [Գազայում]», - կանխատեսում է Քուրթը, որին «ամոթ է պատում» այն բանից, որ «ստիպված է լինում անօգնական դիտել, թե ինչպես է տեղի ունենում այդ վայրենությունը»:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ vpoanalytics.com