Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ սկսվել է հակահրթիռային «Պատրիոտ» համակարգերի գնման գործընթացը:
Ըստ «Անադոլու» գործակալության` Չավուշօղլուն տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է. «Պատրիոտ»-ներ գնել չկարողանալու պատճառով ենք S-400 ձեռք բերել: Մինչ այսօր «Պատրիոտ»-ի գնման հարցով մոտ 2 տարի առաջ մեր ուղարկած նամակին դրական պատասխան է եկել ամերիկացիներից: Այժմ ամերիկացիները նշում են, որ կարող են վաճառել, և սկսվել են բանակցությունները: Մենք ունենք օդային պաշտպանության կարիք: Մեր շուրջը լուրջ ռիսկեր և վտանգներ կան: Հրթիռային վտանգ էլ կա: Այդ իսկ պատճառով ստիպված ենք պաշտպանել մեր օդային սահմանը»:
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ռուսաստանից S-400-ի գնումը չեղյալ հայտարարելու մասին խոսելն անհնար է:
Նա այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ Bloomberg հեռուստաալիքում տարածվեց լուրը, թե Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի` մինչև տարեվերջ «Պատրիոտ»-ներ տրամադրելու առաջարկը: Ըստ այդ լուրի` ԱՄՆ-ն այս առաջարկը արել էր Ռուսաստանից S-400-ի գնման գործարքը չեղյալ հայտարարելու պահանջով: