|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունել բանաձև՝ իսլամական հանրապետության վրա Իսրայելի հարձակման դատապարտմամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, ներառյալ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այդ հարձակման առթիվ, դատապարտեն այն և ձեռնարկեն լուրջ քայլեր, այդ թվում բանաձևի ընդունման միջոցով՝ հստակ և ոչ երկիմաստ ձևակերպմամբ, որը դատապարտի այդ հարձակումը», - ասել է դիվանագետը։
Նա նաև Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ագրեսիա անվանել Իսրայելի հարձակումը:
Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների կողմից համապարփակ աջակցությունն Իսրայելին սկսել է մեծ սպառնալիք դառնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։