|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեւանում փետրվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Ալվարդ Վարդանյանը իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և, մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում: