Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթասպահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: Porsche Cayenne –ի վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է:
BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: