Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հուլիսի 29-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտաշես Խ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ստեփան Հ․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է։