Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում` Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Աշտարակ հատվածի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34ZT115 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., ծնվ.1982թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Վ.Ա.-ը և ուղևոր Գ. Դ.-ը (ծնվ.1979թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Դ.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: