Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 25-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Գրացիա» հայկական Կարմիր խաչի ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 35 LQ 293 պետհամարանիշի (վարորդ` 1984 թ. ծնված Ե. Մ.) և «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Ford Pickup» մակնիշի 447 OR 61 պետհամարանիշի (վարորդ`1975 թ. ծնված Դ. Մ.) ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ե. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դ. Մ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: