|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ձորը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում:
