Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուսուփուս մտնում են կաբինետ, որտեղ գոյանքը նստած է իր աթոռին և նրա չլվացված օձիքից բռնելով՝ նետում են խուցը, ա՛յ ռազմական հեղաշրջումն այդպես է արվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ Բաղրամյան պողոտայում։
Նա վստահեցրեց, որ իշխանական լրատվամիջոցները տարածում են հերթական մանիպուլյացիան՝ իբր բանակը հեղաշրջում է անում, այնինչ հեղաշրջման մասին բարձրաձայն չեն հայտարարում։
« Նա Հայոց բանակը տարավ՝ պառկեցրեց մարտի դաշտում, ի՛ր մեղքով, երբ ինքը գերագույն-գլխավոր հարամանտար էր․․․ բայց մեղադրել մի ամբողջ բանակի ռազմական հեղաշրջման համար, դա մեծագույն անբարոյականություն է, որովհետև գիտենք հեղաշրջումները ոնց են լինում՝ այդ մասին սպայակազմը խոսում է շշուկով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Նա նշեց, որ այս դեպքում բանակի բարձրագույն սպայակազմը քաղաքակիրթ ձևով իր անհանգստությունն է հայտնում իր կործանվող հայրենիքի վերաբերյալ, և այս մարդը նրանց մեղադրում է հեղաշրջում կատարելու համար, և ուզում է ազատել ազնիվ գեներալին իր աշխատանքից, որովհետև դա ամենամեծ վտանգն է՝ ինքը շատ հեռու է ազնվությունից։
Մանրամասն՝ տեսանյութում․