Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը լսումներ են կազմակերպել` «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ներկայացնելով թեմայի բովանդակությունը, նշեց, որ պահեստազորն ունի կարևոր դերակատրություն, և պահեստազորային համակարգում սպասվող փոփոխությունները նպատակ ունեն դիմակայել ազգային անվտանգության խնդիրներին: Նահապետյանը շեշտեց, որ այսօր առաջնային հրամայական է պահեստազորի ռեսուրսների գնահատումը:
«Ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ` մատնացույց անելով ծառայությունն անցած սպաների, որոնք, թողնելով քաղաքացիական կյանքը, մեկնեցին սահման: Պահեստազորային պատրաստության համակարգի նոր տեսլականի մշակման կարիք կա»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակեցման կարիք ունի այն հարցը, թե ինչպես են պահեստազորայիններն ինտեգրվելու բանակին:
Ըստ Նահապետյանի` պահեսազորի առկայությունը հատկապես կարևոր է սահմանային գյուղերում, որոնք պետք է կարողանան ապահովել բանակի հետ արագ ինտեգրումը և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքումը: Ըստ այդմ` գործուն պահեստազորային համակարգը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ, սակայն այսօր կարիք կա նվազ միջոցներով ապահովել առավելագույն արդյունք, ուստի պետք է որոշակի գումար սահմանել այն անձանց համար, ովքեր կդառնան պահեստազորի անդամ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը նշեց, որ նպատակահարմար է օրենքում փոփոխություններ կատարել, որ ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ ժամանակ տարածվի ՀՀ քաղաքացիների ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: