կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 16:55
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է սեփական հեռահար մարտական ​​ԱԹՍ-ների մշակման մասին

Իրանը հայտարարել է սեփական հեռահար մարտական ​​ԱԹՍ-ների մշակման մասին

Իրանը հայտարարել է սեփական արտադրության հեռահար մարտական անօդաչու թռչող սարքերի և հակատանկային հրթիռների ստեղծման մասին. գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիյումարս Հեյդարին, նորույթները կցուցադրվեն մոտ ապագայում՝ մինչև մայիսի 24-ը։

«Մինչև Խորդադի 3-ը (մայիսի 24) հեռահար մարտական անօդաչու թռչող սարքերը և հակատանկային հրթիռները հրապարակայնորեն կցուցադրվեն,- մեջբերում է Հեյդարին ISNA-ն:- Այդ անօդաչու թռչող սարքերն ունակ են հատուկ առաջադրանքներ կատարել տարբեր կլիմայական գոտիներում։ Հանրությանը կներկայացվեն նաեւ տարբեր հակատանկային հրթիռներ՝ հագեցած ժամանակակից ուղղորդման համակարգերով»։

«Իրանի ցամաքային ուժերի մեծ մասը,- նշել է գեներալը,- կենտրոնացած է սահմաններին։ Իսլամական հեղափոխությունից անցած 43 տարիների ընթացքում մեր թշնամիները բազմիցս փորձել են այս կամ այն մարտավարությունը կիրառել մեր դեմ, բայց միշտ ձախողվել են։ Որպես այս հողի մարտիկ՝ ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել իրենց ռազմական գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։