Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը:
Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020թթ.-ին Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:
Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ: