|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ սահմանադրական փոփոխություններից հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու օրենքի նախագիծը:
«Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- նշեց ԱԺ-ում հարցի հիմնական զեկուցող` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ «նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը»: