|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Սու-35 և Սու-57 կործանիչների հնարավոր առաքման հարցով համապատասխան հարցման դեպքում: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Ինչ վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ գնելու հնարավոր ծրագրին, հարկ է նշել, որ թուրքական կողմը լիովին տեղեկացված է դրանց տեխնիկական բնութագրերի մասին: Եթե Թուրքիայից հայտ գա այդ ինքնաթիռների համար, ապա մենք պատրաստ ենք բանակցել այս հարցի շուրջ»,- տեղեկացրել է Ռեշետնիկովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախկինում հայտնել էր 5-րդ թուրքական սերնդի վերջին կործանիչ TF-X- ի ստեղծման ծրագրին մասնակցելու պատրաստակամություն: «Թուրքական կողմը երկար ժամանակ մտադիր էր իրականացնել սեփական 5-րդ սերնդի կործանիչ TF-X ստեղծելու նախագիծը: Ռուսաստանը նախկինում նշել էր, որ պատրաստ է դիտարկել այս ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունը: Այնուամենայնիվ, մենք համապատասխան դիմում դեռ չենք ստացել Անկարայից»,- հավելել է Ռեշետնիկովան: