|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման կապակցությամբ, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, հայտնել է Պետդեպարտամենտը։
«Նա նաև ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր մեքենաների համար որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։
Բլինքենը, ըստ Պետքարտուղարության, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։
«Քարտուղար Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»,- ասվում է հաղորդագրությունում։