Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել նորագույն մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:
Պատասխանելով լրագրողների հարցին Թուրքիային Սու-35 և Սու-57 կործանիչներ մատակարարելու բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ ծառայությունը պարզաբանել է, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ վերջին ինքնաթիռների մատակարարման շուրջ: Թուրք մասնագետները ծանոթ են կործանիչների հնարավորություններին, որոնք Ռուսաստանն առաջարկում է:
«Նրանց ամեն ինչ դուր եկավ: Եթե այս ինքնաթիռի համար դիմում լինի թուրքական կողմից, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այս հարցի շուրջ: Նույնը կարելի է ասել Սու-57-ի մասին: Եթե մեր թուրք գործընկերները հետաքրքրված են, մենք պատրաստ ենք սկսել աշխատել այս թեմայով»,- ծառայության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Միևնույն ժամանակ շեշտվում է, որ եթե Ռուսաստանը կարող է առաջիկայում մատակարարել Սու-35-ը, ապա Սու-57-ի հետ իրավիճակն այլ է: Այստեղ առաջնահերթությունը պետական պատվերի կատարումն է և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ սերնդի կործանիչներով հագեցումը:
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտարարել էր ռազմավարական գործընկերներին Սու-57 կործանիչի արտահանման տարբերակը առաջարկելու պատրաստակամության մասին. նախնական խորհրդակցություններն արդեն ընթանում են «առանձին երկրների հետ»: