կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 12:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուսանող, միացիր»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ում են

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր»՝ վանկարկումներով մտան ԵՊՀ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Նրանք շրջեցին լսարաններով՝ կոչ անելով ուսանողներին և դասախոսներին միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին, գործադուլով և դասադուլով բողոքի ակցիաներ իրականացնել։

«Առանց Նիկոլ Հայաստան» միաձայն վանկարկեցին նրանք։

Ցուցարարները շրջեցին նախ՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա մտան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել ԵՊՀ-ին և այն բոլոր բուհերին, որոնք միացել են Հայրենիքի փրկության շարժմանը՝ հեռացնելու դավաճանին»,-ասացին ակցիայի կազմակերպիչները։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այդ ֆակուլտետներում իրենց ևս կրթել են հայրենասիրական ոգով։

Ուսանողներից մեկն ասաց, որ իրենք ևս միանում են ցուցարարներին, քանի որ Նիկոլը դավաճան է։

Մանրամասն՝ տեսանյութում․