Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, նոր թափով մեկնարկել են, քանի որ սպառվել է Հայրենիքի փրկության շարժման սահմանած ժամկետը՝ մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը, հրաժարական տալու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Խոչընդոտողների մեջ նրանք նկատեցին նաև Արարատի մարզպետի օգնականին և ասացին, որ նրանք սադրիչներ են։
Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը, մինչև ակցիային միանալը, ֆեյսբուքում գրառում էր կատարել․ «Նիկոլին տրված ժամանակը սպառվեց, ես դուրս եմ գալիս փողոց՝ հանուն արժանապատվության, հանուն իմ ու իմ ընկերների երեխաների ապագայի, հանուն վաղվա հաղթանակի՝ դավաճանին հեռացնելու։ Պայքար հանուն հայրենիքի և արժանապատվության։ Նիկոլը այլևս վարչապետ չէ...»։
«Ակցիային խոչընդոտողներ, տղե՛րք, պատասխան եք տալու, չկասկածեք»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։