կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 21:22
Քաղաքական

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի. Շ. Իսայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների մասին

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի. Շ. Իսայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների մասին

Այս պահի դրությամբ կա բերման ենթարկված 35 անձ՝ Նոր Նորքի, Կենտրոնի,Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներում: Պահանջը նույնն է՝ վարչական տուգանք ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով պատգամավոր Արման Աբովյանի հետ այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ոստիկանության Կենտրոնի և Նորքի բաժանմուքներ բերման ենթարկված քաղաքացիներին:

«Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, կադրերից երևում է, որ բռնության է ենթարկվել «Երկիր Մեդիայի» օպերատորը:

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի:

Նիկոլ Փաշինյան մի պառակտի՛ր ժողովրդին, հեռացի՛ր անցնցում:

Մենք կորցնելու Հայրենիք չունե՛նք, ժողովրդին հնարավորություն տուր փրկել սեփական արժանապատվությունը»,- գրել է Իսայանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին անում։ Մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտան, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այնտեղ էին կուտակվել մեծ թվով ոստիկանական ուժեր:

Ոստիկանության ծառայողները ճանապարհը բացելու հրահանգավորում ստանալուց հետո, սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին:

Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Նրանք փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց: