Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլը չի բավարարվում նրանով, որ հանձնել է հայրենիքի մի մասը թշնամուն և ցեղասպանություն է իրականացրել մի ամբողջ երիտասարդ սերնդի հանդեպ: Նա չի կարող հանգստանալ, որ սփյուռքում և Հայաստանում կան մարդիկ, ովքեր խանգարում էին իր դավաճանական ծրագրերին և օգնություն էին հասցնում ռազմաճակատին: Իհարկե, եթե այդ օգնությունը գալիս էր Համահայկական հիմնադրամ, ապա դա Նիկոլը ողջունում էր, քանի որ այն չէր հասցվում իր բուն նպատակին, այլ ծախսվում էր պետական բյուջեի ծակերը փակելու և այլ անհայտ նպատակներով, որոնց վերաբերյալ մինչ օրս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Սակայն այն օգնությունը, որը գալիս էր բանակին ոչ թե ֆինանսական, այլ նյութական ձևով, առաջացրել է Նիկոլի խիստ զայրույթը, որովհետև նաև այդ օգնությունով էր բանակը դիմադրում 44 օր, և չնայած Նիկոլի բոլոր ջանքերին՝ Արցախը ամբողջությամբ չհանձնվեց:
Հարկայինի տարբեր տեսակի աշխատակիցներ հլու-հնազանդ կատարում են Նիկոլի այդ հրամանները՝ որևէ տարբերություն չդնելով ռազմաճակատ հասցված օգնության և առևտրային նպատակով խաղաղ ժամանակներում ներմուծված ապրանքների միջև: Հասկանալի է, որ Նիկոլը դա անում է այն նպատակով, որ հայ ժողողովրդի մեջ ընդմիշտ սպանի հայրենասիրություն հասկացությունը, բանակին դժվար պահին օգնելու 1 ցանկությունը, սեփական հողի և պետության մասին մտածելու ունակությունը: Արդյոք Նիկոլը դա անում է Սորոսի՞, թե՞ Ալիևի թելադրանքի ներքո, հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյո՞ք այդ պարտավորությունը Նիկոլը ստանձնել է այն գաղտնի պայմանագրի շրջանակում, որի մասին շատ է խոսվում, և որի իրականացման արդյունքում Հայաստանում կատարվում են զարհուրելի իրադարձություններ: Այսպիսով, այն պնդումները, որ Նիկոլը Թուրքիայի գործակալ է, դառնում են շատ ճշմարտանման, որովհետև ցանկացած այլ երկրի գործակալը չէր հասնի այնպիսի վիժվածքային մտածելակերպի, որ պատժի մարդկանց՝ ռազմաճակատին օգնելու համար: Ընդ որում, ինչքան շատ է օգնությունը, այնքան շատ է պատիժը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: