Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը տարօրինակ է համարում, որ Երևանում վարձով բնակարանի համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանալու համար` իր ներկայացրած դիմումը քննարկումների տեղիք է տվել։ Նրա խոսքով` դեռ սեպտեմմերի 25-ին է դիմումը հետ վերցրել:
«Ես չեմ էլ կարող որևէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է»,- ասաց նա, ապա հավելեց. «Հետո` ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի, դուք էդքան մի' խառնվեք»:
Դիտարկմանը` ինչո՞ւ որոշեց հետ վերցնել դիմումը, պատգամավորը պատասխանեց. «Որ ձեզ տամ, որ այդ գումարը վերցնեք, հարստանաք, ճոխանաք»։ Նշենք, որ Ղուկասյանը պատկառելի ունեցվածքի տեր է:
Հարցին` ճի՞շտ է, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան է նկատողություն արել իր խմբակցության պատգամավորներին` 100 հազար դրամ փոխհատուցում ստանալու դիմումի համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Նմանատիպ հարցերն այնքան ցածր են, որ այդ հարցերը չեն քննարկվում «Ծառուկյան» խմբակցության մեջ: Ես զարմանում եմ, թե դուք ինչի եք խառնվել: Ես ամոթ էլ եմ զգում սրա մասին մեկնաբանություն տալ»:
Պատգամավորը շեշտեց՝ իրենք անգամ չեն հասցրել ստանալ 100 հազար դրամ փոխհատուցումը, միևնույն ժամանակ նշեց, որ վատ չէր զգա, անգամ եթե ստացած լիներ: