|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր համաճարակն ավարտվելու է 2022-ի սկզբին: Այս մասին Դանիական DR հեռուստաալիքին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլուգեն:
Միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ 2021 թվականը նույնպես կլինի կորոնավիրուսի տարի, սակայն իրավիճակն ավելի կառավարելի կլինի՝ համեմատած մեկ տարի առաջվա հետ: «Վատագույն սցենարն ավարտված է: Մենք ավելի շատ բան գիտենք վիրուսի մասին՝ համեմատած 2020 թվականի հետ, երբ վիրուսը նոր-նոր սկսել էր տարածվել»,- ասել է Կլուգեն:
Նա նախազգուշացրել է, որ ինքը ներկայացնում է միայն իր կանխատեսումը, իսկ թե ինչպես կզարգանան համաճարակային իրավիճակի շուրջ իրադարձությունները, ոչ ոք չի կարող կանխատեսել:
«Վիրուսը կմնա, բայց չեմ կարծում, որ սահմանափակումների կարիք լինի: Սա լավատեսական ուղերձ է»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը: