կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 15:48
Քաղաքական

Ինչպես Իրանը միայնակ հաղթահարեց COVID-19-ի համաճարակը և հաղթեց Արևմուտքին

Ինչպես Իրանը միայնակ հաղթահարեց COVID-19-ի համաճարակը և հաղթեց Արևմուտքին

Ի՞նչ է ներկայումս կատարվում Իրանում: Ինչո՞ւ արագ կարողացան հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը: Ինչո՞ւ ո՛չ վարակը, ո՛չ տարիներ ձգվող ճնշումն ու մշտական պատժամիջոցները չեն խանգարում Իրանին հաջողությունների հասնել տարբեր բնագավառներում: Այս և այլ հարցերի  Pravda.ru-ի հետ զրույցում պատասխանել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, իրանագետ Մայիս Կուրբանովը. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նա համոզված է` Իրանը զարմանալի պետություն է: «Վերջին շրջանում ամբողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով: Չինաստանից հետո այն անմիջապես տարածվեց Իրանում, և երկիրն արդեն գործնականում հաղթահարել է համաճարակը. վարակվածների 75 տոկոսն ապաքինվել է: Սա շատ մեծ նվաճում է իրանական առողջապահության համար: Կարանտինը հանվել է, Իրանի ժողովուրդը արդեն աշխատում է, թեև ոչ ամբողջ մասշտաբով»,- հայտնել է նա:

Իրանագետը շեշտել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամբողջ ընթացքում Արևմւոտքը շարունակում էր ճնշումները երկրի վրա, կիրառում էր պատժամիջոցներ, որոնք երբևէ այլ երկրների նկատմամբ այդպիսի ծավալով չէին կիրառվել, ընդ որում` դրանք մինչ օրս չեն չեղարկվել:

«Իրանը բազմիցս դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին` օգնության խնդրանքով: Որևէ օգնություն չի ստացել: Վերջերս ամերիկացիները որոշեցին ինչ-որ սարք տալ, սակայն իրանցիներն ասացին` այն ձեզ ավելի է պետք, որովհետև դուք շատ հիվանդներ ունեք, իսկ մենք արդեն հաղթահարել ենք, և եթե պետք է, կարող ենք օգնել ձեզ: Իրանն աշխարհին ցույց տվեց, որ իրենց առողջապահությունն ուժեղ է, արդյունավետ ու կազմակերպված, այն կարող է հաղթահարել ցանկացած համաճարակ»,- նշել է Կուրբանովը:

Ըստ նրա` այդ բարդ իրավիճակում Իրանը արբանյակ է արձակել. Մերձավոր Արևելքում առաջին երկիրն է, որ ինքնուրույն է արել դա:

«Իրանն ապացուցում է, որ այդ ժողովուրդը կարող է շատ բան անել, և թող նրան բարի չկամեցողները չուրախանան, թե նրա վերջն եկել է: Իրանի ժողովուրդը համախմբվել է իր ղեկավարության, հատկապես` այաթոլլա Խամենեիի շուրջը, և խնդիրն արդեն լուծվել է: Թեև այլ պետություններ համաճարակի դեմ պայքարում են ու հաջողության չեն հասնում, նույնիսկ` եվրոպական  զարգացած երկրները, Իրանն արդեն հաջողության է հասել` վտանգը հետևում է մնացել»,- ընդգծել է Կուրբանովը:

Ըստ նրա` Իրանում կան եզակի դեղամիջոցներ, որոնք աշխարհի ոչ մի երկիր չունի, սակայն դրանք հնարավոր չէ արտահանել պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանի դեմ էլ են պատժամիջոցներ կիրառվում բժշկության ու դեղագործության ոլորտում, որ ժամանակակից դեղամիջոցներն անհասանելի լինեն կամ շատ թանկ: Սակայն Իրանը սկսել է Ռուսաստանին, նաև մյուս հարևաններին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, դեղամիջոցներ տրամադրել ու օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: