Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կորոնավիրուսի համավարակը հաղթահարել կհաջողվի երկու տարուց էլ պակաս ժամանակում, կարծում է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գաբրեեսուսը: ԱՀԿ ղեկավարն այդ մասին հայտարարել է Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է RG-ն:
Նա SARS-CoV-2-ի ներկա համավարակը համեմատել է «իսպանկա»-ի համավարակի հետ, երբ 1918 թվականից մինչեւ 1920 թվականը, տարբեր գնահատականների համաձայն, գրիպի նոր տեսակից 50-100 միլիոն մարդ էր մահացել:
«Մենք ունենք խոցելիություններ, որոնք կապված են գլոբալիզացիայի, մարդկային կապերի ավելի մեծ ինտենսիվության հետ, բայց կան նաեւ առավելություններ՝ լավագույն տեխնոլոգիաները: Հետեւաբար, մենք հուսով ենք, որ այժմյան համավարակի վերջը կդրվի երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում»,- կարծում է ԱՀԿ ղեկավարը:
ԱՀԿ-ում հույսեր են կապում պաշտպանության հասանելի միջոցների (սոցիալական հեռավորության, դիմակների) օգտագործման եւ նորի՝ պատվաստանյութերի առաջացման հետ: «Կարծում եմ՝ մենք կարող ենք տեղավորվել ավելի կարճ ժամանակահատվածում, քան 1918-ի գրիպի ժամանակ էր»,- եզրափակել է դոկտոր Գաբրեեսուսը: