|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ըստ worldometers-ի տվյալների՝ COVID-19 կորոնավիրուսը դարձել է մահվան 2011 դեպքերի պատճառ: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում և մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվը հասել է 75 216-ի. հայտնում է Yerkir.am-ը:
Այս պահի դրությամբ առողջացել է 14 634 հիվանդ: Դեռևս հիվանդ են 58 571-ը, որոնց 21%-ը՝ 12 057-ը, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 29 երկրում: 542 դեպք է գրանցվել Diamond Princess զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է, և միայն այսօր ուղևորնեը կլքեն այն:
Բացի այդ՝ 81 դեպք է գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում և 46՝ Հարավային Կորեայում: