Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե նոր պատժամիջոցներ սահմանվեն. հայտարարել է նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: Այս մասին նա ասել է YouTube-ում հեռարձակվող «Соловьев Live» ալիքին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում:
Վլադիմիր Սոլովյովը նախարարին հարց է ուղղել. «Մենք գնո՞ւմ ենք Եվրամիության հետ խզման»: «Մենք ելնում ենք նրանից, որ պատրաստ ենք։ Այն դեպքում, երբ տեսնենք, որ որոշ ոլորտներում պատժամիջոցներ են կիրառվում, որոնք վտանգում են մեր տնտեսությունը, այո... Մենք չենք ուզում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է պատրաստ լինել դրան: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,–պատասխանել է Լավրովը։