|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չինաստանի իշխանութունները հետաքրքրված են ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում և պատրաստ են նպաստել այդ գործընթացին՝ ռուսաստանյան կողմի հետ միավորելով ջանքերը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:
«Չինաստանը սպասում է, որ աշխարհում համաճարակային առումով իրավիճակը կարգավորվի, որպեսզի խիստ կանոններին հետևելով, կարողանանք միավորել Ռուսաստանի հետ մեր ջանքերը՝ վերականգնելու երկու երկրների ժողովուրդների միջև կանոնավոր հաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն հստակեցրել է, որ ավիափոխադրումները առայժմ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ նույն երթուղով, Չինաստանի՝ միջազգային ավիափոխադրումների համար պաշտոնապես բաց բնակավայրերից մեկից:
Նշվում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մտադիր են այցելել Չինաստան կարևոր գործնական այցով՝ կապված գիտական ծրագրերի, ինչպես նաև հումանիտար օգնության փոխանակման հարցերի հետ: