Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնվեց աննադանիբեկյանի արժանի իրավահաջորդը պատվեր կատարողների ցուցակում` ադրբեջանական իշխանությունների պատվավոր կատարածու Արմինե Մելիքսեթյան, ով կալանավորեց Արա Սաղաթելյանին, ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Շատ բան չեմ ասի: Կտեսնեք ու կհամոզվեք: Բադասյանհողհանձնողը` վկա:
Իսկ այ Մկրտչյան Արթուրին մի բան ունեմ ասելու` հիշիր բոլորի, այդ թվում` իմ հանդեպ արածներդ ու պատրաստվիր` այդ թվում ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար: Ու ԱԱԾ-իդ պատվիրատուների ասածներով առաջնորդվելը մեղմացնող հանգամանք չի լինելու: Դեռևս 2019-ին ես առաջինն էի իրավապաշտպանական համայնքից, ով խայտառակ համարեց սրա նշանակումը որպես Երևան քաղաքի դատարանի նախագահ: Մի ժամանակ Արթուր Սարգսյանի գործով իրենց կոտորող սուտի իրավապաշտպանական համայնքը լուռ էր կամ կիսաբերան էին քննադատում:
Հ.Գ. ԱԱԾ-ում մնացած սակաթիվ պրոֆեսիոնալների համար իսկապես ցավում եմ: Դուք ֆեյք բռնող չէիք: Դուք երկիր պաշտպանող էիք: Էն էլ ֆեյք, որը գրում ու գրում է», - նշել է Հովհաննիսյանը։