կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 15:41
Աշխարհ

Ժիրինովսկին նշել է, թե ով կարող է լինել Պուտինի իրավահաջորդը. Կրեմլը մեկնաբանել է

Ժիրինովսկին նշել է, թե ով կարող է լինել Պուտինի իրավահաջորդը. Կրեմլը մեկնաբանել է

Վլադիմիր Պուտինի իրավահաջորդի մասին քաղաքական գործիչների մտորումները հաճախ ոչնչով չեն հիմնավորվում. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը կարող են փոխարինել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում:

«Իրավահաջորդների թեման ավանդաբար շատ աշխույժ հետաքրքրություն է առաջացնում: Հետևաբար, այն միշտ էլ եղել է և, հավանաբար, կլինի: Ամենից հաճախ այդ դատողությունները, իհարկե, ոչ մի բանով չեն փաստարկվում և ոչ այլ ինչ են, քան դատողություններ: Ես չեմ կարող մեկնաբանել դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ Ժիրինովսկին ունի հարուստ քաղաքական փորձ, հետևաբար, նրա ենթադրությունները հիմնված են հենց այդ փորձի վրա:

Հարցին, թե Պուտինը մտածո՞ւմ է իրավահաջորդի մասին, Պեսկովը արձագանքել է, որ նախագահին այս մասին բազմիցս հարցրել են բոլոր ասուլիսներում, և նա բազմիցս պատասխանել է դրան:

Հիշեցնենք, որ Պուտինը բազմիցս նշել է, որ այս որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: