կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 15:32
Տարածաշրջան

Սոլեյմանիի իրավահաջորդը սպառնում է կոտրել ԱՄՆ-ի ատամները

Սոլեյմանիի իրավահաջորդը սպառնում է կոտրել ԱՄՆ-ի ատամները

Իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին սպառացել է  կոտրել Միացյալ Նահանգների ատամները:

Գեներալը զգուշացրել է, որ «այն օրերը, երբ ԱՄՆ-ը կարող էր անել այն, ինչ ուզում էր, վաղուց անցել են»։ Քաանին ընդգծել է, որ «Իրանը զարգացրել է իր հզորությունն ու հնարավորությունները»։

Նա նաև զգուշացրել է ԱՄՆ-ին` ոչ մի քայլ չձեռնարկել, հակառակ դեպքում՝ «ձեր ատամները կթափվեն բերանից»։

«Ամերիկացիներին ասում ենք՝ դուք դեռ ժամանակ ունեք տարածաշրջանը նվաստացած լքելու համար, այլապես ձեզ ավելի վատ կեպրով կվտարեն, քան Աֆղանստանից: Այն ժամանակները, երբ դուք անում էիք այն, ինչ ուզում էիք, և ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, ավարտվել է: «Հարվածիր և փախչիր»-ի ժամանակն ավարտվել է… Հիմա, եթե խփես, պատասխան հարված կստանաս»,- ասել է Քաանին։