Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են Աբդել Նասեր Քարդաշին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր նոր պարագլխին. այս մասին տեղեկացնում է Alsumaria հեռուստաալիքը։
«Ձերբակալությունը կատարվել է մայիսի 20-ին, հավաստի տեղեկատվության հիման վրա»,- ասվում է Իրաքի հետախուզության կողմից տարածված հայտարարության մեջ։
Նրա իսկական անունն է Ամիր Մուհամմեդ Սաիդ Աբդել Ռահման ալ-Մաուլյա։ Նա ծնվել է 1976 թվականին Իրաքում և Մոսուլի համալսարանում շարիաթ ուսումնասիրել։
Ըստ ԶԼՄ-ների՝ նա ԻՊ նոր առաջնորդ է նշանակվել 2019 թվականի հոկտեմբերին՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից ժամեր անց։
Որոշ տվյալների համաձայն՝ նա ալ-Բաղդադիի հետ ծանոթացել է 2004 թվականին, Իրաքում գտնվող ամերիկյան բանտում, որտեղ երկուսն էլ եղել են կալանավորներ։
Քարդաշն ամերիկյան ահաբեկչական ցուցակում ընդգրկված է 2015 թվականից։ Բացի այդ՝ Վաշինգտոնը նրա համար հայտարարել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար։