Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հետախուզական ծառայությունները տվյալներ են փոխանցել ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք երկրների այն մասին, որ Իրանը զբաղվում է ուրանը մինչև 90% հարստացնելու տեխնիկական նախապատրաստություններով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ից երկու աղբյուրի։
Ըստ հետախուզական տեղեկատվության, որը Իսրայելը փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին, Իրանի նախապատրաստական աշխատանքները թույլ կտան նրան մի քանի շաբաթվա ընթացքում անցնել ուրանի հարստացմանը նշված մակարդակով․ մինչև 90 տոկոս հարստացված ուրան կարող է կիրառվել միջուկային զենքի ստեղծման համար։
Իսրայելի վարչապետի գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Հուլիսին Իրանի այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանը մինչև 90% հարստացնելու համար։
Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը վերսկսվել է Վիեննայում նոյեմբերի 29-ին՝ այս տարվա հունիսին ընդմիջումից հետո։ Ինչպես նշել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Իրանի համատեղ հանձնաժողովի և 5 միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) հանդիպումը բավականին հաջող է սկսվել, բանակցողները պայմանավորվել են հետագա քայլերի մասին։