Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել: Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում:
Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաեւ որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, եւս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով: Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում