Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի ապրիլ ամսից ջրամատակարարման նվազագույն տևողությունը Երևան քաղաքում կկազմի 17 ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտնեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:
Նրա հավաստմամբ՝ ողջ քաղաքում, բացառությամբ նրա վարչական տարածքի մեջ մտնող մի քանի գյուղական նախկին բնակավայրերի, ժամը 7:00-24:00-ը կապահովվի անխափան ջրամատակարարում:
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել ներդրումների հաշվին: «2010 թվականի 195 դրամ` մետր խորանարդի դիմաց սակագինը ներկայումս կազմում է 170 դրամ: Այսինքն` 25 դրամով իջել է: Սակայն վերջին՝ 2013 և 2014թթ., տնտեսական ոչ բարենպաստ պամաններից ելնելով, ընկերությունը ՀՀ ՀԿԾՀ-ին է ներկայացրել նոր, ճշգրտված հաշվարկ, ըստ որի` սակագինը անհրաժեշտ է բարձրացնել 2,4 դրամով ՝մեկ խորանարդ մետրի դիմաց: Այն հաստատվելու դեպքում ջրի վարձավճարը մեկ բաժանորդի հաշվով կավելանա մոտ 25 դրամով»,- նշեց նա:
Մուրադ Սարգսյանը հայտնեց նաև, որ իրենք ՀՔԾՀ հայտ են ներկայացրել փետրվարի 28-ին: «Այդ հայտը պարտադիր է ներկայացնել, այն կոչվում է ճշգրտված հայտ: Երեք ամսվա ընթացքում պատասխանները պարզ կլինեն»,- ասաց նա:
Իսկ ըստ Արամ Սահակյանի` ջրի սակագնի բարձրացումը պայմանավորված է երեք գործոններով: Այն է՝ սղաճ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, դոլար-եվրո սակագնի տատանում: