|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի ղեկավարությունն իր տրամադրության տակ չունի տվյալներ, համաձայն որոնց՝ երկակի նշանակության քիմիկական նկութերը, որոնք Գերմանիայից ներմուծվել են Սիրիա, օգտագործվել են զարինի պատրաստման համար: Այդ մասին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Անցյալ շաբաթ գերմանական ARD հեռուստաալիքը հայտնել էր, որ Գերմանիան 2002-2006 թթ. երկակի նշանակության քիմիկական նյութեր է արտահանել Սիրիա, և դրանք կարող էին օգտագործվել զարինի պատրաստման համար: Ըստ Մերկելի՝ տվյալ նյութերը օգտագործվել են բացառապես խաղաղ նպատակներով: