Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ավստրալիայի խորհրդարանի կայքում Մշտական խնդրագրերի հանձնաժողովի միջոցով Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչով խնդրագիր է տեղադրվել 2021 թ. փետրվարի 15-ին և ուղարկվել երկրի արտաքին գործերի նախարարին:
Ընդհանուր առմամբ, 3,164 ավստրալացի ստորագրել է Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի միջնորդագիրը, որով օրենսդիրներին և երկրի կառավարությանը կոչ են անում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանության իրավունքը, որը ներկայումս մասամբ գրավված է Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ հայերի դեմ հարձակումներից հետո:
Ըստ խնդրագրի պահանջի՝ փաստաթղթին պատասխանելու համար նախարարները 90 օր ունեն՝ Ներկայացուցիչների պալատ ներկայացնելու օրվանից:
«Մենք անհամբեր սպասում ենք արտաքին գործերի նախարարի պատասխանին, որին կոչ ենք անում Ավստրալիայի կառավարությանը արդարության կողմը տանել և պահպանել մեր նախնիների հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունը»,- նշել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: