|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարանին:
Ըստ Milliyet-ի՝ օրինագծում Թունջելին նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության կողմից խորհրդարանում պետք է պաշտոնապես ներողություն խնդրի:
Օրինագծի հաստատման դեպքում Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունն ու ապրիլի 24-ը նշվելու է որպես սգո օր, ինչպես նաև տրվելու է նյութական և բարոյական փոխհատուցում:
«Պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել խորհրդարանում և, այդ թեմայի հետ կապված, պետության բոլոր արխիվները բացել»,- նշվում է օրինագծում։
Օրինագծում պատգամավորը հիշատակել է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի և Չորումի քրդական կոտորածները: