Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Այս տարի Ավստրալիայի դաշնային խորհրդարանականները միացել են Հայոց ցեղասպանության հանդեպ երկրի դիրքորոշումը փոխելու կոչին. այս մասին նշում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Ըստ հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ավստրալիայի դիրքորոշումը 2020թ․ մնացել է անփոփոխ. հայտնում է Yerkir.am-ը։
Հանձնախումբը, մասնավորապես, ընդգծում է. «Սակայն դաշնային խորհրդարանականներ Տրենտ Ցիմերմանի, Ջոել Ֆիթցգիբոնի, Թիմ Ուիլսոնի, Քրիստինա Քենիլիի, Ադամ Բանդտի և Ռեքս Պատրիկի, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի, ստվերային գանձապետ Ուոլթ Սեկորդի և Օրենսդրական ժողովի խոսնակ Ջոնաթան Օ՛Դիի մեսիջները, որոնք ճիշտ են բնորոշում 1915թ․ իրադարձությունները որպես ցեղասպանություն, խոսում են այն մասին, որ Կանբերայի դիրքորոշմանն աջակցելը անհնար է դառնում»։
Միևնույն ժամանակ Ավստրալիայի Հայ դատի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հստակեցնում է. «Ճշմարտությունը, որին հավատարիմ է Ավստրալիան, այն է, որ Օսմանյան կայսրության ձեռքերում Հայաստանի վերապրածը ցեղասպանություն չի եղել», ու հավելում. «Դա վիրավորական և անընդունելի է մեր՝ ցեղասպանությունը վերապրածների համար, որոնք հպարտորեն Ավստրալիան տուն են անվանում»։