Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սև ծովի էներգետիկական պաշարները բավարար են բնական գազի համաշխարհային պահանջարկը 45 տարի շարունակ ծածկելու համար. հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Սև ծովի բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Սա դեռ սկիզբն է, կլինի շարունակություն: Սև ծովն ի վիճակի է ծածկել կապույտ վառելիքի աշխարհի պահանջարկը 45 տարի»,- թուրքական ԶԼՄ-ները մեջբերում են Յըլդըրըմի խոսքերը։
Թուրքիայի իշխանությունները 2020 թվականին հայտարարեցին Սև ծովում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին։ Ամենամեծ հանքավայրի՝ Սաքարիայի պաշարները, ըստ հաղորդումների, գերազանցում էին 400 միլիարդ խորանարդ մետրը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը մայիսյան «Criteria» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ նախատեսվում է սկսել այս հանքավայրի շահագործումը 2023 թվականի սկզբին և գազի արդյունահանումը հասցնել օրական 40 միլիոն խորանարդ մետրի: