Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Օրեգոնի պատվաստանյութերի եւ գենային թերապիայի ինստիտուտի գիտնականները ստեղծել են փորձնական պատվաստանյութ, որը հնարավորություն է տալիս կապիկների արյունն ամբողջությամբ մաքրել այն վարակից, որն առաջացնում է ՁԻԱՀ հիշեցնող հիվանդություն: Նրանք ենթադրում են, որ արդեն մարդկանց համար ստեղծվելիք պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն 3 տարի անց:
Գիտնականներն իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են բրիտանական հեղինակավոր Nature գիտական ամսագրում:
Նրանք պատվաստանյութը պատվաստել են 24 առողջ ռեզուս մակակների, այնուհետեւ նրանք վարակել կապիկների իմունային անբավարարության վիրուսով, որից էլ, ըստ գինականների, առաջացել է մարդու իմունային անբավարարության վարակը: Պատվաստանյութի աղդեցության տակ 13 կապիկի արյան մեջ վարակի բազմացումը կանխվել է, նույնիսկ զգայուն թեստերն այն չեն հայտնաբերել: 12 կապիկների մոտ պաշտպանական էֆեկտը զգացվել է միայն մեկ տարի անց:
Գիտնականները համարում են, որ պատվաստանյութը հնարավորություն կտա հիվանդության զարգացումը պահել վերահսկողության տակ, ավելին` բուժել այն: Նոր պատվաստանյութի հիմքում լայն տարածում ունեցող ցիտոմեգալովիրուսն է: Գենետիկ փոխակերպումների հետեւանքով այն սկսել է արտադրել հիշողության E բջիջներ, որոնք էլ պայքարում են վարակի դեմ: Քանի որ ցիտոմեգալովիրուսը, ընկնելով մարդու օրգանիզմ, մնում է այնտեղ ընդմիշտ, գիտնականները հույս են տածում, որ պատվաստանյութի ազդեցությունը մշտական կլինի: