Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նոր գումարման անդամների ցուցակը:
ԱԶԿ փոխնախագահներ են նշանակվել երկրի նախկին վարչապետ ու ԹԱՄԺ նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը և Նուման Քուրթուլմուշը:
Օմեր Չելիքը վերընտրվել է իշխող կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնում:
Թուրքիայի նախագահը չորեքշաբթի՝ մարտի 24-ին, Անկարայում կայացած ԱԶԿ 7-րդ համագումարում միաձայն վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում ղեկավարում է 2002 թվականից:
Հիշեցնենք, որ ԱԶԿ–ն ստեղծվել է 2001 թ. օգոստոսին, ամիսներ անց՝ արդեն 2002 թ., հաղթել է ընտրությունները՝ կազմելով միակուսակցական կառավարություն, իսկ արդեն 2003 թ.՝ կուսակցության հիմնադիր Էրդողանի՝ քաղաքականությամբ զբաղվելու արգելքը հանելուց հետո, նա դառնում է երկրի վարչապետ (այդ ժամանակ խորհրդարանական հանրապետության) և մինչ օրս միանձնյա ղեկավարում է երկիրը։