|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ժամանակին ստեղծված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի՝ ԱԺ կատարած այցն իսկական ֆուրոր է առաջացրել խորհրդարանում։ Մի քանի օր է՝ հատկապես իշխանական պատգամավորներն ակտիվ քննարկում են, թե ինչ նպատակով էր այցը, ում է հանդիպել, ինչպես է հայտնվել շենքում։ Մենք արդեն գրել ենք, որ անցագիրն իջեցրել է ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, իսկ այցի բուն նպատակի մասին Վարդանյանը հետաքրքրվողներին պատասխանել է․ «Օձին իր բնում է պետք խեղդել․․․»։
Պատահական չէ, որ իմքայլականները փորձում էին գուշակել, թե ինչ է անում «Քոչարյանի մարդն» ԱԺ-ում։ Հատկապես հուզվել էին նրա՝ ԱԺ միջանցքներում տված հարցազրույցներից։ Վարդանյանը նաեւ հյուրընկալվել էր ԼՀԿ-ում՝ անակնկալի բերելով Էդմոն Մարուքյանին։ Ի՞նչ եք քննարկել, ԼՀԿ-ից ասացին՝ առանձնապես ոչինչ․ «Սուրճ առաջարկեցինք, մերժեց, ասաց՝ եկել էր խորհրդարան, որոշել է մեզ էլ այցելել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: