Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի հեղինակների բարձրացրած հարցը, թե այս օրենքի նախագծով լուծվում է հեռուստաընկերությունների ինքնաբավության խնդիրը, որպեսզի դրանք կարողանան ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել, կարելի է լուծել այլ կերպ:
Մասնավորապես՝ պատգամավորները կարող են առաջարկել, որ եկող տարվա բյուջեից 2,5 միլիոն դոլար հատկացվի մասնավոր հեռուստաընկերություններին՝ հանրային պատվեր տալու մրցույթ մշակվի՝ նրանց ֆինանսական վիճակը բարելավելու համար, իսկ փոխարենը նրանցից պահանջել ավելի որակյալ արտադրանք:
Աղվան Վարդանյանը նշեց, որ կան ավելի արդյունավետ մեխանիզմներ` այդ հարցը լուծելու համար: «Կոչ եմ անում իմ գործընկերներին` հետ վերցնել օրենքի նախագիծը, քվեարկությունը հետաձգել և բոլոր հարցերը լրջորեն քննարկել»,- ասաց նա:
«Մենք Հանրայինից հանում ենք գովազդը: Սա նշանակում է, որ հսկայական գովազդ տարրալուծվելու է մյուս ընկերությունների մեջ: Ինչո՞ւ մենք մեկ տարի չենք սպասում, տեսնենք` ինչքան գումար է գնում մասնավորներին, նրանց ֆինասնական վիճակը բարելավվո՞ւմ է, թե՞ չէ, նոր հետո անդրադառնանք այս խնդիրներին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ նույնքան գումար մասնավոր հեռուստաընկերություններ գնալու է գովազդը Հանրային հեռուստաընկերությունից հանելու դեպքում: