|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելցի մոդել եւ պոռնոաստղ Օրիտ Ֆոքսին վիշապ օձ է կծել ու ... սատկել:
Բանն այն, որը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների արդյունքում Մերձավոր Արեւելքում ամենամեծ կրծքին արժանացած մոդելը փորձել է տեսախցիկի առջեւ համբուրել օձին: Ոչ թունավոր օձի մոտ հանկարծ գլուխ է բարձրացրել սեռազգացողությունը, եւ նա հարձակվել է մոդելի վրա` զուտ բարի նպատակներով:
Մի քանի րոպե անց աղջկան օգնել են ազատվել օձից, սակայն բանը բանից անցել էր. օձը հասցրել է կծել նրա սիլիկոնե կուրծքը: Աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց եւ առաջին օգնությունը ցույց տվել:
Պարզվել է` աղջիկը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել, բայց տուժել է օձը: Վերջինս խայթոցից ժամեր անց սատկել է թունավորումից: Զգուշացեք սիլիկոնե մարդկանցից: