Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանա-ադրբեջանական հարաբերություններն իրենց լարվածության պիկին են հասել, երբ պարզվեց, որ իրանական Sahar հեռուստաընկերությունը պատրաստվում է «Հեյդար Ալիև» փաստավավերագրական ֆիլմով հանդես գալ Իրանի ադրբեջանաբնակ մարզերում:
Այդ լուրից հետո Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության «Սահար Ազարի» իրանական (ադրբեջանալեզու) հեռուստաալիքի եթերում և սոցիալական էջերում ցանցահենային հարձակումներ են սկսվել ալիքի էջերի վրա, իսկ YouTube-ում «Սահար Ազարիի» գլխավոր էջը փակվել է:Ադրբեջանում Sahar Azari պորտալն արդեն արգելափակվել է:
«Սահար Ազարի» ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «...Իլհամ Ալիևը սիոնիստների աջակցությամբ Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր բացահայտ և միջամտողական հայտարարություններով, և խախտելով բարիդրացիությունը, մոբիլիզացրել է պետական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն Իրանի դեմ: Դրանից հետո Sahar Azari ալիքը որոշել է հեռարձակել «Հեյդար Ալիև» վավերագրական ֆիլմը։ Հեյդար Ալիևի մասին վավերագրական ֆիլմը տարբեր ապացույցների օգնությամբ բացահայտում է Ալիևների և Փաշաևների կլանային ռեժիմի կուլիսային հակաիրանական և սադրիչ քաղաքականությունը...»։
Ադրբեջանի իշխանություններն այն աստիճանի էին անհանգստացած այդ ֆիլմի ցուցադրման սպառնալիքով, որ կուլիսային բանակցություններ սկսեցին իրանական կողմի հետ ֆիլմի ցուցադրումը կանխելու համար:
Այս պահի դրությամբ, կարծես թե կուլիսային բանակցությունները հաջողվել են: Սակայն ինչքան կտևի այս քաղաքական «զինադադարը» ոչ ոք չի կարող ասել: Պարզ է մեկ բան, այս քայլից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում գրեթե դադարել է հակաիրանական քարոզչությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը գտել է Ադրբեջանի վրա ազդելու արդյունավետ միջոցը, ընդվորում առանց ուժի ցուցադրման և հրապարակային քննադատության:
Սույն փաստը ուշագրավ է նաև մեզ համար, թե որն է Ադրբեջանի թույլ կողմերից մեկը, որի վրա ճնշելով կարելի կլինի նրանց կատվի ձաքի նման «համեստ» դարձնել:
Սա է իրականությունը:
Աղբյուրը՝ Zham.am