կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 22:08
Քաղաքական

1974 թ. Վ. Մանուկյանը ստեղծում է «Թարգմանչաց տոներ» ազգային ակումբը

1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությունը։ Այդ հավաքներին մասնակցում էին ժամանակի ամենահեղինակավոր անձինք։ Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մտավորականններին անձամբ ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և միավորվելու ազգային գաղափարների շուրջ։ Երբ 88-ի Շարժումը սկսվում է, հասկանում են, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին։ Մտավորականությունը միանգամից համախմբվում է և սկսում գործել։