կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 12:08
Քաղաքական

1974 թ. Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ»

1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջն է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը։

Այդ հավաքներին մասնակցում էին ժամանակի ամենահեղինակավոր անձինք։ Նպատակն այն էր, որ ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մտավորականններին անձամբ ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և միավորվելու ազգային գաղափարների շուրջ։

Երբ 88-ի Շարժումը սկսվում է, հասկանում են, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին։ Մտավորականությունը միանգամից համախմբվում է և սկսում գործել։